Տարածաշրջան - Արդբեջանի խնդիրը Թուրքիայի խնդիրն է. Թուրքիայի խորհրդարանի նորընտիր նախագահ

Թուրքիայի խորհրդարանի (մեջլիս) նորընտիր նախագահ, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) անդամ Մուսթաֆա Շենթոփը հայտարարություն է տարածել Խոջալուի դեպքեր տարելիցի կապակցությամբ: Այս մասին տեղեկանում ենք ermenihaber-ից։

Ինչպես Թուրքիայի մյուս պաշտոնյաների դեպքում, Խոջալուի թեմայով Շենթոփի հայտարարության մեջ ևս դեպքերի վերաբերյալ շարադրվել են ադրբեջանական կեղծ թեզերը: Դրանցում մասնավորապես ասվում է, որ Խոջալուի վրա հարձակման ժամանակ հայերի կողմից իբր կոտորվել են 613 ադրբեջանցիներ:

Շենթոփը Թուրքիայի անունից համերաշխություն է հայտնել Ադրբեջանին:

«Ադրբեջանի խնդիրը Թուրքիայի խնդիրն է: Կիսում ենք նրանց ապրած ցավը: Ուզում եմ ևս մեկ անգամ շեշտել, որ Թուրքիան միշտ շարունակելու է համերաշխության մեջ լինել Ադրբեջանի հետ»,- ասել է Թուրքիայի մեջլիսի նախագահը՝ խնդրի վրա հրավիրելով միջազգային հասարակության ուշադրությունը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ