Տարածաշրջան - Ադրբեջանի հետ սահմանի հարցը պետք է լուծվի. Զուրաբիշվիլի

Վրաց-ադրբեջանական բարեկամությունից ելնելով որոշվել է սահմանի դելիմիտացիայի հանձնաժողովին աշխատանքներ տանելու ցուցում տալ։ Այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին՝ Ադրբեջանի նախագահի հետ անցկացված համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, հայտնում է «Ալիք մեդիա»-ն։

«Այս աշխատանքը պետք է մինչև վերջ տարվի և վերջապես հաստատենք մեր միասնական սահմանը, որը պետք է լինի միավորող և ոչ թե բաժանող: Մեր բարեկամական հարաբերություններից ելնելով սահմանի հարցն այսքան տարի հետո պետք է հանգուցալուծվի»,- հայտարարել է Զուրաբիշվիլին:

Վրաստանի նախագահը խոսել է նաև Վրաստանի և Ադրբեջանի միջև տուրիզմի զարգացման կարևորության մասին և նշել, որ առկա տվյալները բավական չեն՝ պետք է ավելանան և այլ մասշտաբներ ստանան:

Հիշեցնենք, այսօր Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ