Միջազգային - Կիմ Չեն Ընը վստահ է՝ Թրամփի հետ հանդիպումը գերազանց արդյունքներ կտա

ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ վստահ է Թրամփի հետ հանդիպումից հետո գերազանց արդյունքների հասնելու հարցում, որոնք բոլոր կողջունեն: Այս մասին նա հայտնել է Հանոյում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման սկզբում, հաղորդում է AP-ն:

Երկու ղեկավարները սեղմել են միմյանց ձեռքերը, ժպտացել իրար  եւ մի քանի բառ փոխանակել Sofitel Legend Metropole Hanoi հյուրանոցում, որտեղ կկայանա նրանց 20 րոպեանոց դեմ առ դեմ հանդիպումը: Հանդիպմանը կհաջորդի ընթրիքը:

Դոնալդ Թրամփը նշել է, որ Կիմ Չեն Ընի հետ առաջին գագաթաժողովը բարեհաջող է անցել եւ «ես կարծում եմ, որ այդ հանդիպումը լավագույն արդյունքները կտա»: Նա նշել է, որ իր համար մեծ պատիվ է ԿԺԴՀ ղեկավարի հետ հանդիպելը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ