Միջազգային - Նիգերիայի գործող նախագահը հաղթել է ընտրություններում

Նիգերիայի գործող նախագահ Մոհամադու Բուհարին «Համընդհանոր առաջադեմ կոնգրես» (ՀԱԿ) կուսակցությունից հաղթել է երկրի նախագահական ընտրություններում, ասվում է Նիգերիայի ընտրական հանձնաժողովի հայտարարությունում, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Մոհամադու Բուհարին ՀԱԿ կուսակցությունից, բավարարելով օրենքի պահանջները եւ հավաքելով ձայների ամենամեծ թիվը, հայտարարվում է հաղթող եւ նորից ընտրված»,- ասվում է հանձնաժողովի Թվիթերում։

 

Նշվում է, որ Բուհարին հավաքել է ավելի քան 15 միլիոն ձայն՝ առաջ անցնելով Ժողովրդադեմոկրատական կուսակցության (PDP) իր մերձավոր մրցակցից  մոտ չորս միլիոն ձայնով։

Հանձնաժողովի հայտարարությունում նշվում է, որ գործող է համարվել 27,3 մլն ձայն, ընդ որում՝ գրանցված ընտրողների թիվը 82,3 մլն է եղել։

Անցած շաբաթ օրը Նիգերիայում տեղի են ունեցել նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ։ Քվեարկության օրը սկզբում նշանակված էր փետրվարի 16-ին, բայց ավելի ուշ Նիգերիայի ընտրական հանձնաժողովը (INEC) ընտրությունները տեղափոխեց փետրվարի 23-ին։ Vanguard պարբերականը տեղեկացրել է, որ մոտ 53 մարդ դարձել է բռնության զոհ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների ընթացքում։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ