Տարածաշրջան - Թուրքիայում հայերը կասկածվում են թուրք գործարարին սպանելու եւ թալանելու մեջ. ձերբակալվել են 2 այլ հայաստանցիներ

Ստամբուլում սպանությանը աջակցելու մեղադրանքով ձերբակալվել են Հայաստանի քաղաքացիներ Նարեկ Ա.–ին եւ Արմեն Ա.–ին։

Թուրքական Sozcu–ի փոխանցմամբ՝ Ստամբուլում ապրող թուրք 58–ամյա գործարար Սեդաթ Յոնգելի տանը մաքրություն իրականացնող հայաստանցի  46–ամյա Ստելլա Մ.–ն որդու՝ Վառլամ Մ.–ի հետ միասին կազմակերպել են Սեդաթ Յոնգելի սպանությունը։

Ըստ պնդումների՝ Ստելլան եւ որդին Յոնգելին կանչել են իրենց տուն եւ սպանել նրան։ Այնուհետ մայր ու որդի վերցրել են նրա մոտ գտնվող 10 հազար դոլարը եւ գնացել Յոնգելի աշխատավայր եւ այնտեղից էլ վերցրել մոտ 200 հազար լիրայի ոսկեղեն ու Վրաստանով մեկնել Հայաստան։

Յոնգելի որդին հոր անհետանալուց հետո հեռախոսով հաղորդագրություն է ստացել, որում Ստելլայի որդին գրել է, որ հայրը իրենց տանն է։ Ոստիկանությունը անմիջապես մեկնել է նշված հասցե եւ հայտնաբերել Յոնգելի դին։

Ոստիկանությունը հետաքննություն է սկսել եւ ձերբակալել սպանությանը աջակցած 2 այլ հայաստանցիներ Նարեկ Ա.–ին եւ Արմեն Ա.–ին։ Հայաստանցի կասկածյալները պնդել են, որ սպանության ժամանակ օգտագործված զենքը ծովն են նետել։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ