Միջազգային - Բեյրութը կշարունակի սիրիացի փախստականենրին Սիրիայի անվտանգ շրջաններ վերադարձնելու ուղղությամբ աշխատանքը

Բեյրութը կշարունակի սիրիացի փախստականենրին Սիրիայի անվտանգ շրջաններ վերադարձնելու ուղղությամբ աշխատանքը ՝ չսպասելով քաղաքական որոշմանը: Այս մասին ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հետ հանդիպմանը հայտարարել է Լիբանանի նախագահ Միշել Աունը, գրում է AP-ն:

Նրա խոսքով՝ Լիբանանը կփորձի ապահովել, որ սիրիացի փախստականները վտանգի չենթարկվեն:

Լիբանանում ապրում է մոտ 1 մլն սիրիացի փախստական, ինչը կազմում է բնակչության մեկ քառորդը: Ըստ գնահատականների՝ նրանց 70 տոկոսն ապրում է աղքատության մեջ:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ