Միջազգային - Հասան Ռուհանին չի ընդունել ԱԳՆ ղեկավարի հրաժարականը

Իրանի նախագահ Հասան Ռուհանին հրաժարվել է ընդունել երկրի արտգործնախարար Մուհամմեդ Ջավադ Զարիֆի հրաժարականը՝ հայտնում է Press TV-ն։

«Նախագահի աշխատակազմի ղեկավարն այսօր ասել է, որ հրաժարականը չի ընդունվել։ Երկրի ԱԳՆ ղեկավարի հրաժարականի պատճառների շուրջ բոլոր մեկնաբանությունները եւ առաջարկությունները, որոնք դուրս են գալիս այն շրջանակներից, ինչ նա հրապարակել է իր Instagram-ում, ճիշտ չեն»,- ասել է ԻԻՀ ԱԳՆ ներկայացուցիչ Բահրամ Կասեմին։

Նախօրեին Զարիֆը սոցցանցում հայտարարել էր, թե հրաժարական է տվել։ Նա նաեւ ներողություն էր խնդրել աշխատանքի ընթացքում իր հնարավոր թերությունների համար եւ ԱԳՆ-ում իր գործընկերներին կոչ էր արել իրեն սատարելու համար հրաժարական չտալ։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ