Տարածաշրջան - Վրաստանն՝ Ադրբեջանի «արևմտյան դարպասներ»

Վրաստանը թուրք-ադրբեջանական տանդեմի համար կամրջող երկիր է: Երկկողմ հարաբերությունները շարունակվելու են զարգանալ ու ամրապնդվել` տնտեսական, աշխարհաքաղաքական, Անկարայի` պանթուրքիստական ու նեոօսմանական քաղաքականությունից ելնելով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Արտյոմ Բալասանովը:

«Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին փետրվարի 27-ին պաշտոնական այցով կայցելի Բաքու:

Վրաստանի նախագահի աշխատակազմի կայքը հայտնում է, որ այցի նպատակն է շարունակել զարգացնել Ադրբեջանի հետ ռազմավարական հարաբերությունները:

Նշվում է, որ այցի նպատակն է ամրապնդել քաղաքական, տնտեսական, առևտրային, մշակութային կապերը:

Թուրքիան Վրաստանի ռազմավարական գործընկերն է` ՆԱՏՕ-ի անդամ հանդիսանալով օգնում է վրացական բանակին անցնելու ՆԱՏՕ-ի չափանիշներին: Երկրները` եռակողմ Վրաստան, Թուրքիա, Ադրբեջան ֆորմատով բազմաթիվ համատեղ զորավարժություններ են անցկացնում:

Թուրքիան Վրաստանի կարևոր տնտեսական գործընկերն է` թուրքական ներդրումները հատկապես ակտիվ եմ մահմեդական Աջարիայում`Անկարան փորձում է տնտեսական էքսպանսիա իրականացնել Աջարիայում, ինչպես նաև ադրբեջանաբնակ Քվեմո-Քարթլիում:

Վրաստանը` Թուրքիայի համար պատուհան է դեպի Ադրբեջան ու թյուրքական Կենտրոնական Ասիայի, Կասպյան տարածաշրջան: Վրաստանով են անցնում Անկարայի համար կարևոր էներգետիկ, տրանսպորտային ենթակառուցվածքները:

Վրաստանի համար կարևոր են թուրքական ներդրումները, ռազմական օգնությունն ու 80 միլիոնանոց թուրքական շուկան: Բացի այդ, Վրաստանը ստիպված է հաշվի նստել իր երկրում մահմեդական զգալի բնակչության հետ` Անկարան այդ բնակչության հետ ակտիվորեն աշխատում է` ստեղծելով սեփական լոբբին Վրաստանում:

Թուրքիայի համար կարևոր է, որպեսզի Վրաստանը շարունակի ունենալ դեպի Արևմուտք աշխարհաքաղաքական ուղենիշ ու մնա հակառուսական պլացդարմի կարգավիճակում` դա թույլ է տալիս Անկարային կառուցել լոգիստիկ միջանցքներ դեպի Ադրբեջան ու Կենտրոնական Ասիայի`ամրապնդվելով Հարավային Կովկասում, Կասպյան տարածաշրջանում ու մրցակցել ՌԴ-ի հետ ԵԱՏՄ-ի անդամ կենտրոնաասիական երկրներում:

Ինչ վերաբերվում է Ադրբեջանին, ապա Բաքվի համար վրացական տարածքը արևմտյան դարպաս է դեպի Սև ծով, Թուրքիա՝ կամրջող օղակ, որտեղով անցնում են կարևորագույն էներգետիկ-տրանսպորտային ենթակառուցվածքները, բացի այդ Վրաստանում է բնակվում կես միլիոնի հասնող ադրբեջանական համայնքը, որը Բաքվի պանթուրքիստական ռազմավարությունում պետք է կարևոր դեր խաղա ու լինի ազդեցության լծակ թե Վրաստանի, թե ՀՀ-ի դեմ»:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ