Միջազգային - Պորոշենկոն նկարագրել է, թե ինչպես է Ռուսաստանը պատրաստվում Ուկրաինայի հետ պատերազմին

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Ուկրաինայի Զինված ուժերի ղեկավարների հետ օպերատիվ ռազմավարական հավաքի բացմանը նկարագրել է երկրի հետ պատերազմին պատրաստվող  ՌԴ-ի նախապատրաստման փուլերը: Նախագահի ելույթն ուղիղ հեռարձակել է «112 Ուկրաինա»հեռուստաալիքը:

Նրա խոսքով՝ ռուսական ռազմական հարձակման սպառնալիքը իրական է: Նախագահը պատմել է, որ ռազմական նախապատրաստումներն իրականացվում են  Ուկրաինայի սահմաններից քիչ հեռու, մասնավորապես Սմոլենսկի, Վորոնեժի, Բելգորոդի, Ռոստովի մարզերում եւ Ղրիմում: 

Պորոշենկոն պարզաբանել է, որ արեւմտյան ուղղությամբ Ռուսաստանը երկու համազորային բանակներ է կենտրոնացնում, բանակային կորպուս, տանկային բանակ, ինչպես նաեւ ՌՕՈւ եւ ՀՕՊ: Նա նշել է, որ հարավարեւմտյան ուղղությամբ՝ Դոնբասի տարածքում, ռուս զինվորականներն իբրեւ թե երկու բանակային կորպուս են կենտրոնացրել: Նախագահը հավելել է, որ Ռուսաստանը նաեւ զբաղվում է Ղրիմի եւ Սեւ ծովի ռազմականացմամբ:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ