Սպորտ - «Մանչեսթեր Յունայթեդի» 10 ֆուտբոլիստներ վնասվածք ունեն «Քրիսթալ Փելասի» դեմ խաղից առաջ

«Մանչեսթեր Յունայթեդը» կադրային լուրջ խնդիրներ ունի «Քրիսթալ Փելասի» դեմ անգլիական Պրեմյեր լիգայի 28-րդ տուրի խաղից առաջ։

Goal․com-ի համաձայն՝ հանդիպումը վնասվածքի պատճառով բաց կթողնեն 10 ֆուտբոլիստներ՝ Անդեր Էրերան, Խուան Մատան, Ջեսի Լինգարդը, Մարկուս Ռեշֆորդը, Նեմանյա Մատիչը, Անտոնի Մարտիալը, Ֆիլ Ջոնսը, Անտոնիո Վալենսիան, Մատեո Դարմիանը եւ վերջես մանչեսթերցիների գլխավոր թիմին միացած Մեյսոն Գրինվուդը։

«Քրիսթալ Փելաս» - «Մանչեսթեր Յունայթեդ» խաղը կկայանա փետրվարի 27-ին՝ Երեւանի ժամանակով կեսգշերին։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ