Ժամանց և շոու բիզնես - Tinder-ծանոթություններ փնտրողներին խորհուրդ են տվել դյուրահավատ չլինել

Նոր ծանոթություններ որոնողներն ավելի հաճախ են հրաժարվում օգտագործել առցանց սերվիսները՝ վախենալով խաբված լինել։ Միտմանն ուշադրություն է դարձրել ծանոթությունների էլիտար Berkeley International սերվիսի համահիմնադիր Մեյրիդ Մալոյը, տեղեկացնում է Lenta-ն՝ հղում կատարելով The Daily Mail-ին։

Նոր թրենդը, որը տարածվել է դեյթինգ-սերվիսների օգտատերերի շրջանում, ստացել է Fyre անվանումը՝ Fyre «վատագույն փառատոնի» նմանությամբ, որը պետք է տեղի ունենար 2017 թվականի ապրիլին։ Այն ժամանակ կազմակերպիչները խոստացել էին ծավալուն ծրագիր, վաճառել էին մի քանի հազար դոլարի տոմսեր, իսկ արդյունքում հյուրերը հայտնաբերել էին, որ չկան նախանշված արտիստները, եւ փառատոնի անցկացման որեւէ պայման ապահովված չէր։

Մալոյի տվյալներով՝ հաճախորդների  ընդհանուր թվի մոտ 40 տոկոսը, որ դիմել է գործակալությանը վերջին տարվա ընթացքում, նշել է, որ իրենց ձանձրացրել են ծանոթությունների հավելվածները։ Ժամադրությունները միշտ չէ, որ անցել են այնպես, ինչպես իրենք են նախատեսել։ Օրինակ, զուգընկերները առաջին ժամադրության են կանչել ծնողներին եւ ընկերներին։

Մասնագետը մի քանի խորհուրդ է տվել ինտերնետով անծանոթների հետ ժամադրության պատրաստվելիս։ Օրինակ, Մալոյը կարծում է, որ հարկ է ուշադրություն դարձնել այն մարդկանց, ովքեր չեն ցանկանում հրապարակել համատեղ լուսանկարներ ցանցում։ Նրա կարծիքով՝ դա կարող է ահազանգել, որ նոր ծանոթը երկակի կյանք է վարում։

Ծանոթանալ ցանկացողներին խորհուրդ են տալիս ավելորդ դյուրահավատություն չցուցաբերել եւ բոլոր հնարավոր աղբյուրներով, օրինակ, սոցցանցի միջոցով ստուգել՝ արդյո՞ք մարդը խաբեբա չէ։ Մալոյը նաեւ կոչ է անում չվախենալ հեռանալ ժամադրությունից, որը դուր չի գալիս։ Նա կարծում է, որ քաղաքավարության օրենքները տեղին չեն, երբ խոսքը վերաբերում է խաբված ակնկալիքներին։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ