Միջազգային - Ղազախստանը նոր վարչապետ ունի

Ղազախստանի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Ասկար Մամինը երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի համապատասխան հրամանագրով երկրի վարչապետ է նշանակվել:

«Երկրի ղեկավարն Ասկար Մամինին Ղազախստանի վարչապետ նշանակելու մասին հրամանագիր է ստորագրել»,- ասված է նախագահի մամուլի ծառայության թվիթերյան էջում:

Հիսուներեքամյա Մամինը տարբեր ժամանակներում զբաղեցրել է երկրի տրանսպորտի և հաղորդակցության հարցերով նախարարի և Աստանայի քաղաքապետի պաշտոնները, ինչպես նաև ղեկավարել «Ղազախստանի երկաթուղիներ» ազգային ընկերությունը:

2016թ.-ի սեպտեմբերից պաշտոնյան ստանձնել է Ղազախստանի վարչապետի առաջին տեղակալի պարտականությունները, իսկ ընթացիկ տարվա փետրվարի 21-ին՝ կառավարության հրաժարականից հետո, նա ժամանակավորապես ստանձնել էր երկրի նախարարների կաբինետի ղեկավարի պաշտոնը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ