Միջազգային - Իրանի արտգործնախարարը հրաժարական է տվել

Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամմեդ Ջավադ Զարիֆը հայտարարել է պաշտոնը լքելու մասին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Շնորհակալություն եմ հայտնում Իրանի թանկագին և համարձակ ժողովրդին ու իշխանություններին վերջին 67 ամիսների մեծահոգության համար: Ես անկեղծ ներողությունում եմ խնդրում ծառայությունը շարունակել չկարողանալու և աշխատանքի ընթացքում եղած բոլոր թերությունների համար: Եղեք երջանիկ»,- Ինստագրամի իր էջում գրել է Մուհամմեդ Ջավադ Զարիֆը:

Աղբյուրը նշում է, որ պատգամավորները Զարիֆի հրաժարականը կքննարկեն այսօր։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ