Քաղաքական - Մարտի 1-ին զինված ուժերը ներկա են եղել և օգտագործվել են, դա փաստ է. Դավիթ Տոնոյան

Մարտի 1-ին զինված ուժերը ներկա են եղել եւ օգտագործվել են, դա փաստ է, այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

««Մարտի 1»-ի քրեական գործը և՛ ավագ սպայական կազմի, և՛ բարձրագույն սպայական կազմի տրամադրությունների վրա որոշակի ազդեցություն ունենում է՝ հաշվի առնելով նախաքննության փուլը: Անընդհատ հրավերներ ՀՔԾ եւ այլ վայրեր: Դրա համար որոշակի ազդեցություն ունենում է, բայց միանշանակ է, որ զինված ուժերը պետք է ապաքաղաքական մարմին լինեն: Այլևս այդպես շարունակել չի կարելի»,-ասել է նախարարն՝ անդրադառնալով Մարտի 1-ի գործով կատարվող նախաքննական գործընթացներին։

Հարցին, թե մարտի 1-ին բանակը մասնակցություն ունեցե՞լ է, թե ոչ, պաշտպանության նախարարն ասել է, որ Մարտի 1-ին զինված ուժերը օգտագործվել են։

«Մարտի 1-ի դեպքերին զինված ուժերը ներկա են եղել և կատարել են իրենց պարտականություններըը: Քանի որ այժմ նախաքննության փուլն ավարտվել է, մտնում ենք դատաքննության փուլ, ես կխուսափեմ որևէ գնահատական տալուց: Բայց որ զինված ուժերը ներկա են եղել և օգտագործվել են, դա փաստ է»:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ