Քաղաքական - Հայաստանում ՌԴ ԶՈւ 102–րդ բազան վարժանքներ է անում

Հայաստանում ՌԴ ԶՈւ 102–րդ բազան վարժանքներ է անում: Վարժանքին ներգրավվել է շուրջ 1000 զինծառայող, մոտ 200 միավոր ռազմական տեխնիկա՝ այդ թվում ՄԻԳ–29 կործանիչ, ՄԻ–24Պ և ՄԻ–8ՄՏԲ ուղղաթիռներ ու անօդաչու թռչող սարքեր, հաղորդում է Razm.info-ն։

Վարժանքներին մասնակցել են ռադիոէլեկտրոնային պաշտպանության (ՌԷՊ) ստորաբաժանումները։ Ըստ սցենարի՝ ռադիոխանգարումները օգնել են նվազեցնելու պայմանական հակառակորդի հետախուզության և զանգվածային ոչնչացման զենքերի կիրառման արդյունավետությունը։

Մարտավարական վարժանքները սկսվել են փետրվարի 4–ին և տևելու են մինչև մարտի 10–ը։ Վարժանքներ անցկավում են ամբողջ Հարավային ռազմական շրջանում

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ