Մամուլ - Նիկոլ Փաշինյանի օգնականը կընդունի ինքնահրկիզման փորձ արած քաղաքացուն

Ուրցաձոր խոշորացված համայնքի մի խումբ բնակիչներ բողոքի ակցիա են անցկացնում, հաղորդում է «Ա1+»-ը։

Նրանց պնդմամբ Ուրցաձորի համայնքապետ Ռաֆիկ Անդրեասյանը համայնքի ղեկավարի ընտրությունների ժամանակ և նախընտրական քարոզարշավի ընթացքում կաշառք է բաժանել՝ ալյուր, ընդեղեն և այլն։

Ուրցաձորի բնակիչ, պայմանագրային զինծառայող Սայադ Հովհաննիսյանի խոսքով՝ ահազանգել են Վեդիի ոստիկիկանական բաժանմունք, սակայն ոստիկանությունը որևէ միջոցառումների չի դիմել, քանի որ Ուրցաձորի ոստիկանությունում Անդրեասյանը ունի «իր մարդիկ»։

Ուրցաձորցիները պահանջում են կառավարության ներկայացուցչի հետ հանդիպում, այլապես քայլելով կգնան Ազգային անվտանգության ծառայության շենքի դիմաց ակցիան շարունակելու։

Ոստիկանությունը կանխել է Ուրցաձորի մի բնակչի ինքնահրկիզման փորձը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Սարգսյանը երեկոյան հանդիպելու է ինքնահրկիզման փորձ կատարած քաղաքացուն։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ