Հասարակություն - Երեխաներին փողոցում մոտենում են տարբեր անձինք և թմրանյութեր պարունակող կոնֆետներ առաջարկում. Մարինա Խաչատրյան

Ըստ շրջանառվող լուրերի՝ երեխաներին փողոցում մոտենում են տարբեր անձինք և առաջարկում բալի, ելակի համով կոնֆետներ, որոնք պարունակում են տարբեր թմրամիջոցներ, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Երևանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության նախկին անդամ Մարինա Խաչատրյանը։

«Սիրելի ծնողներ,

ըստ շրջանառվող լուրերի՝ երեխաներին փողոցում մոտենում են տարբեր անձինք և առաջարկում են բալի, ելակի համով կոնֆետներ, որոնք պարունակում են տարբեր թմրամիջոցներ։

Ամենևին չցանկանալով խուճապ ստեղծել` խնդրում եմ բոլորիդ խոսել Ձեր երեխաների հետ, տանել բացատրական աշխատանք և լինել առավելագույնս ուշադիր մեր ապագա սերնդի նկատմամբ` անկախ նրանից` Ձեր երեխան է, թե ուրիշի»,- գրել է Խաչատրյանը։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ