Ժամանց և շոու բիզնես - Հայտնի են «Օսկար 2019»-ի մրցանակակիրները

Լոս Անջելեսում ավարտվեց ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար»-ի 91-րդ մրցանակաբաշխությունը:

Մրցանակաբաշխության կարևորագույն «Լավագույն ֆիլմ» անվանակարգում գլխավոր մրցանակին արժանացավ ռեժիսոր Փիթեր Ֆարելիի «Կանաչ գիրք»-ը:

Լավագույն ռեժիսոր ճանաչվեց Ալֆոնսո Կուարոնը «Ռոմա» ֆիլմի համար:

Լավագույն դերասանի ոսկե արձանիկը ստացավ Ռամի Մալեկը «Բոհեմյան Ռապսոդիա» ֆիլմում Ֆրեդի Մերկուրիին մարմնավորելու համար։

«Ֆավորիտը» ֆիլմում Մեծ Բրիտանիայի թագուհի Աննայի դերի համար «Լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթեց Օլիվիա Քոլմանը:

«Լավագույն սցենար» անվանակարգում հաղթեց «Կանաչ գիրք»-ը:

«Լավագույն երգ» անվանակարգում մրցանակի արժանացավ Բրեդլի Քուփերի և Լեդի Գագայի մասնակցությամբ «Աստղը ծնվեց» ֆիլմում հնչող Shallow ստեղծագործությունը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ