Քաղաքական - Հերթական մանիպուլյացիան է նետվել համացանց, թե իբր «արգելելու են թութունը, որ թույլատրեն պլանը». Արսեն Թորոսյան

Առողջապահույան նախարար Արսեն Թորոսյանն հերքում է շրջանառվող այն լուրը, թե կառավարությունը պատրաստվում է թմրանյութերի ազատ վաճառքը թույլատրող օրենք ընդունել։ Նախարարը ֆեսյբուքյան իր էջում, մասնավորապես, գրել է․

«Հերթական մանիպուլյացիան է նետվել համացանց, թե իբր «արգելելու են թութունը, որ թույլատրեն պլանը» ու իրենք տարածում, իրենք ուրախանում են իրենց ստի վրա։

Սուտ 1. Ոչ ոք չի արգելում ծխելը չնայած նրան, որ այն տարեկան սպանում է մեր հազարավոր քաղաքացիների, այլ սահմանափակվելու են փակ հանրային վայրերում ծխախոտային արտադրատեսակների օգտագործումը, որպեսզի կանխարգելվի այդ «սպանդը»։

Սուտ 2. Թմրանյութերի ազատ վաճառքի, շրջանառության ու օգտագործման մասին որևէ նախաձեռնություն չկա և չի կարող լինել, և ձեր վառ երևակայությունը լավ կլինի պահեք ձեզ։ Ես ինքս կարգելակեմ ցանկացած նման նախաձեռնություն, քանի դեռ կառավարության անդամ եմ, եթե որևէ մեկի մտքով նման բան անցնի։ Վստահ եմ նույնը կանի մեր ամբողջ կառավարությունը»։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ