Հասարակություն - Այսօր Զորավար Անդրանիկի ծննդյան օրն է

Այսօր հայ մեծ զորավար Անդրանիկ Թորոսի Օզանյանի ծննդյան օրն է: Նա ծնվել է 1865 թ. փետրվարի 25-ին` Արևմտյան Հայաստանի Շապին Գարահիսար քաղաքում։ Նա անուրանալի ներդրում ու մասնակցություն է ունեցել Ազգային ազատագրական պայքարում` ղեկավարել է հայդուկային խմբերը և ահուսարսափ տարածել թշնամու շրջանում:

Նրա մուտքը Ազգային ազատագրական շարժում եղել է Սերոբ Վարդանյանի` Աղբյուր Սերոբի պարտիզանական ջոկատներով:

Անդրանիկ Զորավարը ղեկավարել է 1901 թ. Առաքելոց վանքի կռիվները, կազմակերպել Աղբյուր Սերոբին սպանած Բշարե Խալիլի սպանությունը։ Անդրանիկ Օզանյանի մասնակցությունը ազգային ազատագրական պայքարին չի սահմանափակվում Հայաստանով: Նա իր անուրանալի դերն է ունեցել Բալկանյան պատերազմում:

Օզանյանը 1912թ.-ին հայ կամավորներից կազմակերպել է վաշտ` մասնակցելով Բալկանյան պատերազմին:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ