Միջազգային - Ռուսաստանի օդանավակայաններում փոխվել են ինքնաթիռ նստեցման կանոնները

Ռուսաստանի օդանավակայաններում կավելանա էլեկտրոնային կտրոնով ինքնաթիռ նստեցման հնարավորությունը: Տրանսպորտի նախարարության համապատասխան հրամանն ուժի մեջ է մտել փետրվարի 24-ին, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Այժմ չվերթին առցանց գրանցվելու դեպքում ուղեւորները կստանան նստեցման էլեկտրոնային կտրոններ: Ընդ որում՝ օդանավակայաններում դեռեւս կարելի է ինքնուրույն տպել կտրոնը կամ ստանալ այն տեղում գրանցվելու ժամանակ:

Ավիաընկերություններն, իրենց հերթին, պարտավոր են տեղեկացնել էլեկտրոնային կտրոնն օգտագործելու հնարավորության մասին, այդ թվում՝ իրենց կայքերում:

Ինչպես Շերեմետեւոյի մամուլի ծառայությունից պատմել են ՌԻԱ Նովոստի-ին, մայրաքաղաքի օդանավակայանը տեխնիկապես պատրաստ է սպասարկել էլեկտրոնային կտրոններ ներկայացնող ուղեւորներին: Զրուցակիցը, սակայն, չի նշել ծառայության մեկնարկի ստույգ ամսաթիվը:

Իսկ Դոմոդեդովոյի ներկայացուցիչը հայտնել է, որ մեկ տերմինալով նստեցման համար նախատեսված բոլոր ելքերում տեղադրված են ավտոմատ պտտադռնակներ (eGate). Ուղեւորները կարող են ինքնուրույն մուտք գործել նախաթռիչքային վերահսկողության գոտի կամ նստեցման: eGate-ը ճանաչում է 2D-շտրիխ կոդը եւ QR-կոդն ինչպես թղթի վրա տպված, այնպես էլ էլեկտրոնային ձեւաչափով: Սակայն ՌԻԱ Նովոստի-ի աղբյուրը չի մանրամասնել՝ երբ հնարավոր կդառնա նստել ինքնաթիռ էլեկտրոնային կտրոնի միջոցով:

Վնուկովոն նույնպես ծրագրում է նոր ծառայությունն ակտիվացնել ընթացիկ տարում, պատմել են օդանավակայանի ներկայացուցիչները:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ