Միջազգային - Հռոմի Պապը կոչ է արել հոգեւորականներին պայքարել Հռոմեական կաթոլիկ եկեղեցում մանկապղծության դեմ

Հռոմի Պապ Ֆրանցիսկոս Առաջինն ամփոփել է Հռոմեական կաթոլիկ եկեղեցում մանկապղծության դեմ պայքարին նվիրված գագաթնաժողովը՝ կոչ անելով հակահարված տալ մանկապիղծներին «Աստծո ցասումով» եւ դիտարկել «այդ լկտի, ագրեսիվ եւ քայքայիչ չարիքի» զոհերի հարցը որպես առաջնահերթություն, հաղորդում է Associated Press-ը:

Կիրակի Ֆրանցիսկոս Առաջինը ելույթ է ունեցել պատարագի վերջում Հռոմեական կաթոլիկ եկեղեցու 190 հոգեւորականների առջեւ:

Նա նշել է, որ հիմնականում սեռական ոտնձգությունները տեղի են ունենում ընտանիքում, սակայն Կաթոլիկ եկեղեցում երեխաների նկատմամբ սեռական բնույթի հանցագործություններն ամենասարսափելի գործողություններն են, քանի որ «դա ամբողջովին անհամատեղելի է եկեղեցու բարոյական հեղինակության եւ էթիկական վստահության հետ»:

Հիշեցնենք, որ վերջին տարիներին ամբողջ աշխարհում բացահայտվում են սարսափելի հանցագործություններ Հռոմեական կաթոլիկ եկեղեցու հոգեւորականների մասնակցությամբ, որոնք մեղադրվում են երեխաների նկատմամբ սեռական բնույթի հանցագործություններ կատարելու մեջ:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ