Միջազգային - Մոլդովայում ընթանում են խորհրդարանական ընտրություններ

Այսօր Մոլդովայում անցկացվում են խորհրդարանական ընտրություններ

Համաձայն երկրի ԿԸՀ-ի վերջին տվյալների, որը հրապարակել է Point.news-ը՝ տեղական ժամանակով 11:00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 14,46%-ը: Դա նշանակում է, որ ձայնի իրենց իրավունքն օգտագործել է ավելի քան 400 հազար քաղաքացի:

Քվեարկածների 50,73%-ը տղամարդիկ են, իսկ 49,27%-ը՝ կանայք:

Մոլդովայում խառը ընտրական համակարգով ընտրություններն անցկացվում են առաջին անգամ:

Ընտրատեղամասերը բացվել են տեղական ժամանակով 07:00-ին, իսկ քվեարկությունը կավարտվի ժամը 21:00-ին:

Նախնական արդյունքները կհայտարարվեն տեղամասերը փակվելուց մեկ ժամ անց:

Պարբերականը հայտնում է, որ այս ընտրությունների շրջանակներում ԱՊՀ երկրներից աշխատանքի են անցել 106 դիտորդներ Հայաստանից, Ադրբեջանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Տաջիկստանից, Թուրքմենստանից, Ուզբեկստանից, ԱՊՀ մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովից, Բելառուսի եւ Ռուսաստանի Միության Խորհրդարանական ժողովից, ԱՊՀ գործադիր կոմիտեից: Առաքելության գրասենյակը տեղակայված է Քիշնեւում: Մշտադիտարկման առաքելությունը ղեկավարում է ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վիկտոր Գումինսկին:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ