Միջազգային - Ճապոնիայի կայսր Աքիհիտոն նշում է իր կառավարման 30-ամյակը

Ճապոնիայի կայսր Աքիհիտոն ներկա էր իր կառավարման 30-ամյա տարելիցին նվիրված միջոցառմանը, հաղորդում է Press Association-ը:

Արարողության ժամանակ կառավարիչը կոչ է արել երկրին լինել ավելի բաց աշխարհի նկատմամբ, որն ավելի է գլոբալիզացվել:

 

Միջոցառումը տեղի է ունեցել Տոկիոյի Ազգային թատրոնում: Արարողությանը ներկա էին նաեւ երկրի վարչապետ Սինձո Աբեն եւ կայսրուհի Միտիկոն:

«Ճապոնիան երկար ժամանակ զարգացնում էր իր մշակույթն ու ժողովրդին: Այժմ աշխարհն ավելի է գլոբալիզացվել: Կարծում եմ, որ այժմ մենք պետք է ավելի բաց լինենք արտաքին աշխարհի նկատմամբ եւ հարաբերություններ կառուցենք այլ երկրների հետ անկեղծության հիման վրա»,-ասել է 85-ամյա կայսրը:

Նա հայտարարել էր իր կառավարման ավարտի մասին անցած տարվա ապրիլի 30-ին՝ ի շահ ավագ որդու՝ 59-ամյա թագաժառանգ Նարուհիտոյի:

Կայսրը հիմնավորել էր գահից հրաժարումը առողջական խնդիրներով:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ