Մշակույթ - Ջորջ Մայքլի արվեստի հավաքածուն հանվում է աճուրդի

Ժամանակակից բրիտանացի արվեստագետների ստեղծագործությունների հավաքածուն, որը հավաքել է 2016 թվականին մահացած հայտնի երգիչ Ջորջ Մայքլը, վաճառվելու է Christie's աճուրդում: Հավաքածուն ներառում է ավելի քան 200 աշխատանք։ Այս մասին տեղեկանում ենք euronews-ից։

Christie's աճուրդի մամուլի քարտուղարն ասել է, որ հավաքածուն արված է կրքով, որը պատմում է բրիտանացի մեծ երաժշտի և իր ժամանակակից հայտնիների յուրօրինակ երկխոսության մասին, ինչպիսիք են Դամիեն Հիրստը, Թրեյսի Էմինը, Սառա Լուկասը:

Աճուրդը տեղի կունենա մարտի 14-ին Լոնդոնում, իսկ մինչ այդ հավաքածուն կցուցադրվի Christie's աճուրդային տան Նյու Յորքի, Լոս Անջելեսի, Հոնկոնգի ու Շանհայի ցուցասրահներում: Վաճառքի բոլոր գումարները կփոխանցվեն մահացած երաժշտի բարեգործական հիմնադրամին:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ