Սպորտ - 4 հայ շախմատիստներ մասնակցում են միջազգային մրցաշարին

Հայաստանը ներկայացնող 4 շախմատիստները հաջող են մեկնարկել Իրանի միջազգային մրցաշարում:

Իրանում մեկնարկել է «Կարուն Մասթերս» միջազգային մրցաշարը, որին մասնակցում են 11 երկրների 53 շախմատիստ, այդ թվում՝ 6 գրոսմայստեր: Մրցաշարում Հայաստանը ներկայացնում են գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը, ով նաև մրցաշարի առաջին դասակարգված շախմատիստն է, կանանց միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանը և ՖԻԴԵ-ի վարպետներ Գրիգոր Դիլանյանը և Վահե Դանիելյանը:

Մրցաշարում կայացել են մեկնարկային երեք տուրերը: Հայաստանի 4 ներկայացուցիչներն էլ վաստակել են 2-ական միավոր և մրցաշարի 3 առաջատարներին զիջում են 1-ական միավորով:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ