Հասարակություն - Մարտավարաշարային պարապմունք Պաշտպանության բանակում

Բանակի 2019 թվականի ձմեռային ուսումնական փուլի մեկնարկային միջոցառումների շրջանակում նախօրեին մարտական պատրաստականության «բարձր» աստիճանի են բերվել Արցախի ՊԲ շտաբի և միավորումների վարչության սպաները:

ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանի ղեկավարությամբ իրականացվել են մարտավարաշարային պարապմունքներ, շտաբային մարզումներ, ճշգրտվել են բաժինների ու ծառայությունների խնդիրները մարտական պատրաստականության «բարձր» աստիճանների բերելու ժամանակ: Համապատասխան միջոցառումների արդյունքում ուղենշվել են հավանական պատերազմական իրադրությունում զորատեսակների ու ծառայությունների գործողությունները, մասնավորապես ստորաբաժանումների ղեկավարման, ներդաշնակման և նստեցման շրջանների զբաղեցման հարցերում: Շտաբային մարզումների շրջանակներում խաղարկվել են նաև հակառակորդի հավանական գործողությունների բնույթից բխող մարտական տարաբնույթ դրվագներ:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը շտաբային մարզումների ընթացքին փետրվարի 23-ին հետևել է նաև բանակի միավորումներից մեկում, որտեղ համապատասխան ուղղությունների պատասխանատուները հանդես են եկել զեկույցներով՝ մանրամասն ներկայացնելով օպերատիվ մարտավարական իրադրությունը, հակառակորդի հավանական գործողությունների զարգացման ընթացքը և դրանց հակազդելու մեխանիզմներն ու մարտավարությունը: Մարտավարաշարային պարապմունքներն ու շտաբային մարզումները ցույց են տվել, որ բանակի վարչության սպայակազմը, ինչպես նաև կառավարման և ապահովման մարմինները ունակ են գործել հավանական մարտական իրադրության զարգացումներին համահունչ, կատարել ճշգրիտ հաշվարկներ ու վերլուծություններ, ընդունել ու կյանքի կոչել հաղթանակի լրջագույն երաշխիքներ ունեցող մարտական որոշումներ:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ