Տնտեսություն - Բիզնես հարաբերություններում այլեւս չկան խոչընդոտներ, որոնք կարող են առաջանալ պետության միջամտության հետեւանքով. Նախարար

Այսօր գործարար հարաբերություններում այլեւս չկան այնպիսի խոչընդոտներ, որոնք կարող են առաջանալ պետական համակարգի կամ տարբեր կառույցների միջամտության հետեւանքով: Այս մասին այսօր՝ փետրվարի 23-ին, «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի ֆորումի ժամանակ նշեց Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը:

Նրա խոսքով, համապատասխանաբար ազատ մրցակցային դաշտը, շուկաներ մուտքի ազատությունը պետք է լինեն այն հիմնական գործոնները, որոնք առաջնորդում են յուրաքանչյուր գործարարի որոշում կայացնելիս.

«Ամենեւին այնպես չէ, որ բոլոր կարգավորումները պարզ են այնքան, որ որեւէ մեկն իր գործունեությունը սկսելու ընթացքում վստահ լինի, որ այդ վարչարարական կարգավորումները դժվարություններ չեն ստեղծելու իր գործունեության ընթացում, բայց կարող է լինել վստահ, որ երբ դրանք նկատվում են, դրանց կարգավորումներ են տրվում»,-ասաց նախարարը՝ վստահեցնելով, որ իրենց նախարարության բոլոր աշխատակիցները պատրաստ են արձագանքել հարցերին:

«Ուզում եմ տեղեկացնել, որ կան այնպիսի կարգավորումներ, որ նոր ստեղծող ձեռնարկություններին կարող են աջակցել սկիզբը հաջողությամբ առաջ տանելու համար, դրանք պայմանավորված են հատկապես բիզնես ներդրումների ժամանակ առաջացող հարկային պարտավորությունների հետաձգման կամ դրանց մի մասից ազատվելու հնարավորության հետ»,-նշեց նա:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ