Տարածաշրջան - Թուրքիայում ցանկանում են փակել 4 քրդական կուսակցություն

Թուրքիայում ցանկանում են փակել միանգամից 4 քրդական կուսակցություն: Երկրի գերագույն դատարանի գլխավոր դատախազ Մեհմեդ Աքարջան տեղեկացրել է, որ կուսակցությունները փակելու համար արդեն գործ է հարուցվել:

Ինչպես գրում է թուրքական diken.com.tr կայքը, թիրախում են հայտնվել «Քրդստանի սոցիալիստական կուսակցություն», «Քրդստանի ազատության կուսակցություն», «Քրդստանի կոմունիստական կուսակցություն» և «Թուրքիայի Քրդստանի կուսակցություն»-ը, որոնք մեղադրվում են երկրի սահմանադրությանը հակասող գործունեություն ծավալելու համար:

Ներկայում Թուրքիայի խորհրդարանում պատգամավորական մանդատներ ունի միայն մեկ քրդամետ կուսակցություն: Ժողովրդադեմոկրատական կուսակցության շարքերում է նաև հայազգի քաղաքական գործիչ Կարո Փայլանը, որը պատգամավոր է ընտրվել Դիարբեքիրից:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ