Քաղաքական - Մեկ շաբաթում Ադրբեջանի զինուժն արձակել է ավելի քան 1500 կրակոց. Արցախի ՊՆ

Փետրվարի 17-ից 23-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 150 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1500 կրակոց:

Արցախի ՊՆ-ից  հայտնում են, որ ՊԲ առաջապահ զորամասերը հետեւում են լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում եւ շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ