Սպորտ - Դավիթ Արշակյանը՝ ռուսական «Ֆակելի» խաղացող

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու Դավիթ Արշակյանը պայմանագիր է կնքել Ռուսաստանի Ֆուտբոլի ազգային լիգայում հանդես եկող «Ֆակելի» հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը, որը ներկայացրել է վեց նորեկների, այդ թվում Արշակյանին:

Հիշեցնենք, որ այս ամիս Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին հարձակվողը Թուրքիայում փորձաշրջան էր անցնում Ուկրաինայի Պրեմյեր լիգայում հանդես եկող «Դեսնայի» մարզումային հավաքի ժամանակ:

Երեւանի «Միկայի», Լիտվայի «Տրակայի», ամերիկյան «Չիկագո Ֆայրի», դանիական «Վայլեի» նախկին ֆուտբոլիստ, 24-ամյա Դավիթ Արշակյանը վերջերս էր հեռացել խորվաթական «Գորիցայից»: Նա մեկ հանդիպում է անցկացրել Հայաստանի ազգային հավաքականում:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ