Միջազգային - ՌԴ ԱԳՆ. ԱՄՆ-ը եւ ՆԱՏՕ-ն պատրաստվում են զենք փոխանցել վենեսուելական ընդդիմությանը

ԱՄՆ-ը հատուկջոկատայիններ եւ տեխնիկա է ուղարկում Վենեսուելայի սահմանին մոտ, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Դիվանագետի խոսքով՝ ԱՄՆ-ը եւ ՆԱՏՕ-ն պատրաստվում են զենք փոխանցել վենեսուելական ընդդիմությանը։ Նախատեսվում է սպառազինությունների եւ զինամթերքի խոշոր խմբաքանակ գնել «արեւելաեվրոպական երկրներից մեկում», նշել է Զախարովան։

Խոսքը խոշոր տրամաչափի գնդացիրների, փողավոր եւ ավտոմատ նռնականետերի, շարժական ԶՀՀ-ների նմուշների եւ դրանց անալոգների մասին է։

«Բեռը Վենեսուելա հասցնելը նախատեսվում է իրականացնել ընթացիկ տարվա մարտի սկզբին մի քանի խմբաքանակներով, հարեւան երկրի տարածքով, միջազգային էքսպեդիցիոն ընկերության տրանսպորտային ինքնաթիռների գործարկմամբ»,- հավելել է ԱԳՆ ներկայացուցիչը։

Ըստ Զախարովայի՝ իրադարձությունների զարգացումը Վենեսուելայում մոտեցել է կրիտիկական գծի։ «Փետրվարի 23-ին նախատեսված է վտանգավոր մասշտաբային սադրանք, որը ղեկավարվում է Վաշինգտոնի կողմից՝ Վենեսուելայի սահմանի հատում այսպես կոչված մարդասիրական պարեկախմբի կողմից, որը հղի է կողմնակիցների եւ հակառակորդների բախմամբ եւ կարող է հարմար պատրվակ ստեղծել ուժային գործողության համար՝ իշխանությունից երկրի ներկայիս լեգիտիմ նախագահին հեռացնելու նպատակով»,- ընդգծել է նա։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ