Սպորտ - Ռուսաստանի ֆուտբոլային միությունն ունի նոր նախագահ

Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» տնօրենների խորհրդի անդամ Սերգեյ Դյակովը նշանակվել է Ռուսաստանի ֆուտբոլային միության նախագահ, հայտնում է կազմակերպության կայքը:

Փետրվարի 22-ին Մոսկվայում կայացած ընտրություններում Դյակովը միակ թեկնածուն էր նախագահի պաշտոնում եւ ընտրվել է միաձայն: Ավելի վաղ նա հայտարարել էր, որ ՌՖՄ-ն ղեկավարելու դեպքում կհեռանա «Զենիթից»:

Վիտալի Մուտկոյի հեռանալուց հետո Ռուսաստանի ֆուտբոլային միության նախագահի պաշտոնակատարն էր Ռուսաստանի Պրեմյեր լիգայի նախագահ Սերգեյ Պրյադկինը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ