Միջազգային - Նազարբաեւը ցրել է կառավարությունը

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը ընդունել է կառավարության հրաժարականը:

Ավելի վաղ Նազարբաեւը հայտարարել էր, որ կառավարությունը պետք է հրաժարական տա, հաղորդում է Nur. kz-ը:

Նա նշել է, որ կառավարությունը Ազգային բանկի հետ միասին այդպես էլ չկարողացավ լիարժեք կերպով իրական խթաններ եւ գործիքներ ստեղծել տնտեսության որակյալ աճի համար:

«Պետական ծրագրերի իրականացման վերլուծությունը ցույց տվեց, որ դրանք իրականացվում են, բայց շատ կարեւոր ուղղություններում կոնկրետ արդյունքներ չկան: Գործադիր մարմինների մոտեցման արդյունքում բնակչության սոցիալապես անապահով շերտերի մի մասին նպատակային սոցիալական օգնություն չի տրամադրվել:

Այս ամենը բխում է կառավարության անդամների, նախարարների  եւ նահանգապետերի կողմից բնակչության հետ աշխատելու, մարդկանց խնդիրները լսելու, կատարվող աշխատանքը եւ քաղաքականությունը բացատրելու անկարողությունից:

Այս պայմաններում ես՝ որպես նախագահ եւ Սահմանադրության երաշխավոր, հաշվի առնելով մեր ժողովրդի շահերը, կայացնում եմ հետեւյալ որոշումը: Կարծում եմ, որ կառավարությունը պետք է հրաժարական տա:

Նոր կառավարությունը պետք է արդյունավետ քայլեր ձեռնարկի կենսամակարդակի բարձրացման, տնտեսության խթանման, ռազմավարական խնդիրների իրականացման համար », - ասել է նա:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ