Կրթություն - Ես որեւէ բան անգիր չեմ սիրում հիշել. Արայիկ Հարությունյանը՝ Թումանյանի քառյակը թղթից կարդալու մասին

Ես որեւէ բան անգիր չեմ սիրում հիշել ու ինձ համար տարօրինակ է, որ այդ ամբողջ միջոցառման մեջ թերթից կարդալը որեւէ խնդիր է առաջացրել: Ես էլի եմ կրկնում, կան մարդիկ, որոնք անգիր չեն սիրում ասել կամ չեն հիշում: Այս մասին այսօր՝ փետրվարի 21-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով Թումանյանի 150-ամյակին բանաստեղծությունը թղթից կարդալուն:

Նա նշեց, որ ինքն ունի ռուսական կրթություն եւ իր բացասական փորձառությունից ելնելով՝ պայքարում է ազգային դպրոցի եւ հայալեզու կրթության համար. «Մեր դպրոցում շատ վատ է դասավանդվել հայ գրականությունը եւ հայոց լեզուն եւ դրա համար եմ հիմա հայալեզու դպրոցների համար եմ պայքարում, որպեսզի անգիր ասելուց մեր աշակերտները եւ մեր ապագա քաղաքացիները խնդիրներ չունենան»:

Հիշեցնենք, որ փետրվարի 19-ին Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակի միջոցառման ընթացքում ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը թղթից է կարդացել մեծանուն բանաստեղծի հայտնի քառյակներից մեկը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ