Ժամանց և շոու բիզնես - Apple-ը ծրագրում է 2021 թվականին միավորել iPhone, iPad եւ Mac հավելվածները

Apple ընկերությունը նախատեսում է 2021-ին միավորել iPhone, iPad եւ Mac հավելվածների մշակումները, տեղեկացնում է Ինտերֆաքսը՝ հղում կատարելով Bloomberg գործակալությանը։

Այս միջոցառման նպատակն է՝ թեթեւացնել մշակողների աշխատանքը եւ ավելացնել սարքերի վաճառքը։ Միեւնույն ժամանակ, iOS-ի եւ macOS-ի միավորումը մեկ օպերացիոն համակարգում այնքան էլ հավանական չէ։

Apple-ն առաջին ընկերությունը չէ, որ որոշել է միավորել հավելվածները։ Ավելի վաղ դրան դիմեց Microsoft-ը՝ ներկայացնելով Universal Windows Platform տեխնոլոգիան, որը թույլ տվեց այն պատրաստողներին ստեղծել հավելվածներ ընկերության բոլոր սարքերի համար։

MacRumors-ի տվյալներով՝ Apple-ի մասնագետների ամենամյա կոնֆերանսը տեղի կունենա հունիսի 3-7-ին Սան Խոսեում։ Սպասվում է, որ այնտեղ կներկայացվեն Apple-ի ծրագրային ապահովման նոր հնարավորությունները։ Բացի այդ, Bloomberg-ի աղբյուրների տվյալներով՝ Apple-ում քննարկում են Mac Pro-ի բարձրարտադրողական նոր տարբերակին մշակողներին նախնական ծանոթացնելու հնարավորությունը։ 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ