Միջազգային - Հանցագործները թալանել են Վենեսուելայի հյուպատոսարանն Էկվադորում

Յոթ հանցագործ չորեքշաբթի ներխուժել է Էկվադորի Գուայակիլ քաղաքում Վենեսուելայի հյուպատոսարան եւ թալանել փողերը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով EFE գործակալությանը։

Գործակալության տվյալներով՝ ավազակները հրազենով սպառնացել են դիվանագիտական ներկայացուցչության անձնակազմին եւ այնտեղ գտնվող այցելուներին։ Ինչպես սոցիալական ցանցերում տեղեկացրել է Գուայակիլում Վենեսուելայի գլխավոր հյուպատոս Ֆեռնանդո Բելյոն, հարձակվողների մեջ եղել են չորս տղամարդ եւ երեք կին։ Նրանք հարվածել են մի քանի աշխատակիցների եւ այցելուների եւ նրանց «չավեսականներ» են անվանել։

Ավազակների գողացած փողերը հյուպատոսական ծառայությունների համար հավաքված միջոցներն են եղել, որոնք, ըստ հյուպատոսի, զգալի էին։ Ավազակները պոկել են նաեւ բոլոր հեռախոսալարերը։ Ոստիկանությունն արդեն հարցման է ենթարկել վկաներին ու տուժածներին եւ խոստացել է մանրազնին քննություն անցկացնել։

Էկվադորը Վենեսուելայի ժամանակավոր նախագահ է ճանաչում Խուան Գուայդոյին եւ համաձայնել է ընդունել նրա նշանակած դիվանագետ Ռենե դե Սոլին։ Սակայն Կիոտոյում Վենեսուելայի դեսպանությունն առայժմ շարունակում է աշխատել Նիկոլաս Մադուրոյի կառավարության նշանակած դիվանագետների ղեկավարությամբ։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ