Միջազգային - Սաուդյան Արաբիայի թագաժառանգը հայտնել է Հնդկաստանում ավելի քան 100 մլրդ դոլարի ներդրման հնարավորության մասին

Սաուդյան Արաբիայի թագաժառանգ  Մուհամմեդ բեն Սալմանը հայտնել է առաջիկա երկու տարում Հնդկաստանում ավելի քան 100 մլրդ դոլարի ներդրման հնարավորության մասին: Այս մասին նա հայտարարել է Հնդկաստան կատարած այցի ժամանակ Քաշմիրում ահաբեկչության կապակցությամբ Դելիի եւ Իսլամաբադի միջեւ լարվածության ֆոնին, գրում է Reuters-ը:

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ բանակցություններից հետո համատեղ ելույթի ժամանակ Սաուդյան թագաժանգը ասել է, որ ահաբեկչությունը համընդհանուր խնդիր է, եւ Սաուդյան Արաբիան պատրաստ է Հնդկաստանի հետ կիսվել ուենցած տվյալներով այն կարգավորելու համար:

«Մենք բախվում ենք նմանատիպ խնդիրների հետ, որոնցից ամենակարեւորը ծայրահեղականությունն է եւ ահաբեկչությունը: Եվ մենք պատրաստ ենք համագործակցել Հնդկաստանի հետ հետախուզության եւ քաղաքականության ոլորտում մեջ մեր ջանքերը համակարգելու համար», - ասել է թագաժառանգը:

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ