Միջազգային - Ֆրանսիական դատարանը 4,5 մլրդ եվրոյի տուգանել է UBS AG շվեյցարական բանկին

Ֆրանսիական դատարանը շվեյցարական UBS AG բանկին մեղադրել է փողերի լվացման, հարկերից խուսափելու մեջ եւ 4,5 մլրդ եվրո տուգանք վճարելու որոշում է կայացրել։ Բանկի բաժնետոմսերն ընկել են 2 տոկոսով։ UBS-ի իրավաբանը հայտարարել է, որ բանկը կբողոքարկի այդ որոշումը՝ հայտնում է Reuters-ը։

Տուգանքը, որ բանկի անցյալ տարվա մաքուր եկամտի չափ է, ներառում է 3,7 մլրդ եվրոյի տուգանք եւ ֆրանսիական պետությանը վնասի փոխհատուցում՝ 800 մլն եվրոյի չոփով։

Ֆրանսիայի դատարանը հետեւել է ԱՄՆ-ում նման միջադեպին, երբ UBS-ը 2009թ․ 780 մլն դոլարի տուգանք էր վճարել, եւ Գերմանիայում, որտեղ 2014թ․ նա 300 մլն եվրոյի տուգանք էր վճարել։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ