Ժամանց և շոու բիզնես - Լագերֆելդի հսկայական կարողությունը կարող է ժառանգել նրա կատուն

Դիզայներ Կարլ Լագերֆիլդի սիրելի կատուն՝ Շուպետը կարող է ժառանգել նրա ունեցվածքը։  Այս մասին հայտնի դիզայները բազմիցս ասել է հարցազրույցների ժամանակ, հայտնում է Le Figaro ֆրանսիական հրատարակչությունը։ Տնային կենդանուն նորաձեւության աշխարհի հսկան ձեռք է բերել 2011թ․-ին։ Նա շատ թր կապված կատվի հետ եւ նույնիսկ ցանկացել է, որպեսզի իր դիակի մոխիրը խառնեն մոր եւ կատվի մոխիրների հետ, եթե այն ավելի շուտ սատկի։

Շուպետը բանկում իր հաշիվն ունի, նա Instagram-յան էջի հայտնի հերոսուհի է (159 հետեւորդ), իսկ Twitter-ում՝ 50հազար։ Կատուն գովազդների միջոցով միլիոնավոր եվրոներ է վաստակում, նշում է թերթը։

 2015թ․-ին Կարլն իր հարցազրույցներից մեկում ասել է․

«Եթե ինձ հետ ինչ-որ բան պատահի, մարդը, ով կխնամի Շուպետին ոչնչի կարիք չի ունենա»։

Հիշեցնենք, որ Լագերֆելդը մահացել է փետրվարի 19-ին՝ 85 տարեկան հասակում։

Դիզայներն աշխատել է  Fendi, Chloe, Krizia նորաձեւության տներում։ Իր անվամբ ընկերությունը նա հիմնադրել է 1974թ․-ին։ 1983թ․-ին Լագերֆելդը դարձել է Chanel-ի գեղարվեստական տնօրենը, որտեղ սկզբում զբաղվում էր պրետ-ա-պորտե հավաքածուի ստեղծմամբ, այնուհետեւ նա հիմնել է KL եւ KL by Karl Lagerfeld հավաքածուները։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ