Միջազգային - Զարիֆն արձագանքել է ՍԱ-ին միջուկային տեխնոլոգիաներ տրամադրելու Սպիտակ տան ծրագրին

Զարիֆն արձագանքել է ՍԱ-ին միջուկային տեխնոլոգիաներ տրամադրելու Սպիտակ տան ծրագրին

Իրանի ԱԳ նախարար Մուհամմեդ Ջավադ Զարիֆն արձագանքել է Սաուդյան Արաբիային միջուկային տեխնոլոգիաներ տրամադրելու Սպիտակ տան ծրագրի մասին հաղորդագրությանը։

«Օրեցօր աշխարհին պարզ է դառնում այն, ինչ մեզ վաղուց էր պարզ՝ ո՛չ մարդու իրավունքները, ո՛չ միջուկային ծրագիրը ԱՄՆ մտահոգության առարկան չեն եղել։ Սկզբում անդամահատված լրագրողն էր, իսկ հիմա Սաուդյան Արաբիային միջուկային տեխնոլոգիաների անօրինական վաճառքը։ Լիարժեք մերկացում»,- Twitter-ում #ԱՄՆ-ի երկերեսանիություն  հեշթեգով գրել է նա։

Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյաները առաջ են քաշել Սաուդյան Արաբիայի հետ միջուկային էներգետիկայի տեխնոլոգիաներ փոխանակելու ծրագիր՝ չնայած էթիկայի եւ ազգային անվտանգության հարցերով պաշտոնյաների առարկություններին։ Դեմոկրատների կողմից ղեկավարվող Ներկայացուցիչների պալատի վերահսկողական հանձնաժողովն այդ լուրերի կապակցությամբ հետաքննություն է սկսել։

Հետաքննությունը սկսվել է այն բանից հետո, երբ օրենսդիրները մտահոգություն հայտնեցին, որ Սաուդյան Արաբիան կարող է միջուկային զենք մշակել, եթե ԱՄՆ տեխնոլոգիաներն առանց համապատասխան երշխիքների նրանց փոխանցվեն։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ