Տարածաշրջան - Թուրքիայի իշխանությունները մտադիր են Օսման Կավալային զմահ ազատազրկել

Թուրքիայի դատախազությունը բողոքի ցույցերի միջոցով 2013թ․ կառավարությունը տապալելու փորձի մեղադրանք է ներկայացրել 16 մարդու՝ հայտնում է «Անադոլուն»։

Դատախազները բոլոր մեղադրյալների համար ցմահ ազտազրկում են պահանջում։ Նրանց մեջ են բիզնեսմեն Օսման Կավալան, լրագրող Ջան Դունդարը, դերասան Մահմեդ Ալի Ալաբորան, ովքեր մասնակցել են ցույցերին։

Թուրքական կառավարությունը Կավալային մեղադրել է բողոքի ակցիաների ֆինանսավորման եւ կազմակերպման մեջ։ Նա ավելի քան մեկ տարի է՝ նախնական կալանքի տակ է։

Ամեն ինչ սկսվել էր Գեզա այգու պաշտպանությունից, այնուհետեւ վերածվել էր կառավարության դեմ ցույցերի։

Հիշեցնենք, որ Կավալան հայտնի է ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությամբ։ Նրան պատկանող տպարանում հրատարակվել են Հայոց ցեղասպանությանը նվիրված բազմաթիվ գրքեր, իսկ «Ջեզաիր» կոչվող նրա ռեստորանում կազմակերպվել են նույն թեմայով քննարկումներ ու հիշատակի միջոցառումներ։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ