Ժամանց և շոու բիզնես - «Հարրի Փոթերի» երկրպագուները շոկի մեջ են. Հերմիոնան եւ Մալֆոյը միասին են

Դերասանուհի Էմմա Ուոթսոնը, ով «Հարրի Փոթեր» ֆիլմում մարմնավորել է Հերմիոնա Հրեյնջերի կերպարը, տարբեր հարցազրույցներում խոստովանել է, որ սիրահարված է եղել Թոմ Ֆելթոնին, ով խաղացել է Դրակո Մալֆոյի կերպարը։ Նա շիկահեր էր, ավելի մեծ եւ սքեյթ էր քշում։

«Ես պարզապես խելագարվում էի նրա համար։ Աշխատավայրում ամեն օրը սկսվում էր ցանկի ուսումնասիրությունից։ Աստված իմ, որքան էի երազում, որ նա այդ օրը նկարահանվեր։ Մենք միշտ սիրահարվում ենք վատ տղաների, իսկ Թոմը մեծ էր, եւ նա սքեյթբորդ ուներ։ Իմ սիրահարվածությունը նրա համար գաղտնիք չէր, հակառակ դեպքում նա ամբողջ նկարահանման հրապարակում չէր ասի, որ իմ հանդեպ միայն եղբայրական, ընկերական զգացմունքներ ունի, վերաբերվում է բացառապես քրոջ նման»,- ասել էր նա։

Այդ ամենից երկար  ժամանակ է անցել, եւ այժմ, երբ Էմման 28 տարեկան է, Թոմը՝ 31, նրանք վերջապես իսկական ընկերներ են։

Նրանք հաճախ են հանդիպում, զբոսնում եւ խոսում ամեն ինչի մասին։ Ուոթսոնը լուսանկար է հրապարակել, որի հեղինակը Ֆելթոնն է եւ գրել է. «Բոլորից լավ քեզ կարող են նկարել միայն ընկերները»։

Արամ MP3-ը կլինի Եվրո-2019-ի վիճակահանության արարողության հանդիսավարը

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ