Միջազգային - Ֆրանսիան եւ Դանիան մտել են հաքերներից լավագույն պաշտպանությամբ երկրների հնգյակի մեջ

Ֆրանսիան եւ Դանիան մտել են այն երկրների հնգյակի մեջ, որոնք իրենց համացանցային օգտատերերին բոլորից լավ են պաշտպանում հաքերային հարձակումներից: Համացանցի եւ առցանց անվտանգության ոլորտում Comparitech վերլուծական կայքի վարկանիշում Ֆրանսիան 60 երկրի շարքում զբաղեցրել է 2-րդ տեղը, Դանիան՝ 4-րդ: Ըստ վարկանիշի՝ աշխարհում լավագույն պաշտպանությամբ ապահովված են Ճապոնիայի բնակիչները, փոխանցում է «Եվրապուլսը»:

Վարկանիշը կազմվել է այնպիսի չափանիշների հիման վրա, ինչպես բջջային եւ սովորական համացանցի օգտատերերի բաժինը, որոնք «վարկվել» են վնասակար ծրագրերով, օգտատերերի թիվը, որոնք առցանց ֆինանսական խարդախության զոհ են դարձել եւ համացանցի օգտատերերի իրավունքների պաշտպանության ոլորտում օրենսդրության զարգացած լինելը:

Լավագույն հնգյակի մեջ են մտնում նաեւ Կանադան եւ ԱՄՆ-ն: Ռուսաստանը զբաղեցրել է 22-րդ տեղը: Ամենավտանգավոր համացանցն Ալժիրում է:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ