Քաղաքական - Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջանային այցով ժամանել են Երեւան: Արդեն տեղի է ունեցել ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ նրանց հանդիպումը:

«Համանախագահները Երեւան են ժամանել տարածաշրջանային այցով: Արդեն հանդիպել են նախարարի հետ, որից հետո հանդիպում են ունենալու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:

Նշենք, որ Երեւան այցից հետո համանախագահներն ամենայն հավանականությամբ կմեկնեն Բաքու:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ