Սպորտ - Ֆրենկ Լեմպարդը՝ «Չելսին» գլխավորելու թեկնածու

Լոնդոնի «Չելսիի» ղեկավարությունը դիտարկում է թիմի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիին հնարավոր փոխարինողների տարբերակները:

Sky Sports-ի համաձայն՝ իտալացի մասնագետին փոխարինողի թեկնածուների թվում է նաեւ «Չելսիի» եւ Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը, որն աշխատում է անգլիական Չեմպիոնշիփում հանդես եկող «Դերբիում»: Նշվում է, որ Սարիի հեռացման դեպքում «Չելսին» կարող է գլխավոր մարզիչի պաշտոնակատար նշանակել նրա օգնական Ջանֆրանկո Ձոլային, իսկ հետո հրավիրել 40-ամյա Լեմպարդին:

Հիշեցնենք, որ Մաուրիցիո Սարին այս մրցաշրջանից առաջ է գլխավորել անգլիական ակումբը, որը Պրեմյեր լիգայում 50 միավորով «Արսենալի» հետ բաժանում է 5-6-րդ տեղերը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ