Միջազգային - Ալեք Բոլդուինը Թրամփ կրտսերին բանտ է «ուղարկել»

Դերասան Ալեք Բոլդուինը ծաղրել է ԱՄՆ նախագահի որդուն՝ Դոնալդ Թրամփ կրտսերին, որը նրան քննադատել էր ԱՄՆ առաջնորդին նմանակելու պատճառով: Նրա մասին իր կարծիքը նա գրել է «Թվիթերում», փոխանցում է Gazeta

Բոլդուինը հեգնանքով նշել է, որ Թրամփ կրտսերը, հավանաբար, սթրեսի մեջ է այն պատճառով, որ նրան պատիժ է սպառնում «հանցավոր ձեռնարկությանը» մասնակցելու համար, որը ղեկավարում է Սպիտակ տունը:

«Մի՛ անհանգստացիր: Երբ բանտում կլինես, միացրու NBC հեռուստաալիքի Saturday Night Live հաղորդումը: Քո հայրը եւ նրա խելացնորությունը երբեք քեզնից հեռու չեն լինի»,- նշել է Բոլդուինը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ