Քաղաքական - Առաջիկայում Լիբանանի վարչապետը կայցելի Հայաստան

Այսօր՝ փետրվարի 19-ին, Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանը հանդիպել է Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիին: 

Հանդիպման ընթացքում երկուստեք նշվել է, որ առաջիկայում Լիբանանի վարչապետի Հայաստան կատարելիք այցը նոր խթան կլինի երկու երկրների միջև գործընկերային հարաբերությունների առավել զարգացման համար։

Դեսպանն ու վարչապետը քննարկել են նաեւ Հայաստանի և Լիբանանի միջև առևտրա-տնտեսական կապերը զարգացնելու ուղղությամբ հնարավոր քայլերը։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ