Միջազգային - ԱՄՆ-ն եւ Չինաստանը վերսկսում են առեւտրային բանակցությունները

ԱՄՆ-ն եւ Չինաստանը վերսկսում են առեւտրային բանակցությունները: Սպիտակ տունը հայտարարել է, որ Վաշինգտոնում կսկսվեն  միջին օղակի ներկայացուցիչների հանդիպումները: Բանակցությունների նոր փուլը սկսվելու է անցյալ շաբաթ Պեկինում կայացած հանդիպումներից հետո, որի արդյունքում, ըստ ԱՄՆ առեւտրային ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերի, հաջողվել է առանցքային հարցերի շուրջ «առաջընթացի» հասնել, հաղորդում է AP-ն:

Լայթհայզերը կգլխավորի բարձր մակարդակի բանակցությունները, որոնց կմասնակցեն ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը, առեւտրի նախարար Ուիլբոր Ռոսը, Սպիտակ տան տնտեսական խորհրդական Լարի Քուդլուն եւ առեւտրային խորհրդական Փիթեր Նավարոն: Չինաստանի պատվիրակությունը կգլխավորի փոխվարչապետ Լի Հեն:

Պեկինը «երկու կողմերի համար փոխշահավետ եւ ընդունելի  համաձայնագրի հույս ունի», - ասել է ԱԳՆ ներկայացուցիչ Գեն Շուանը:

Եթե կողմերը  չկարողանան  համաձայնության գալ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներկրվող չինական ապրանքների համար լրացուցիչ մաքսատուրքեր կսահմանի:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ