Հասարակություն - Արգենտինայի փոխնախագահը ցանկություն է հայտնել այս տարի պաշտոնական այց կատարել Հայաստան

Փետրվարի 18-ին Արգենտինայում ՀՀ դեսպան Էսթերա Մկրտումյանը հանդիպում ունեցավ Արգենտինայի փոխնախագահ, Սենատի նախագահ Գաբրիելա Միկետիի հետ: 

Հանդիպման ընթացքում ՀՀ դեսպանը ներկայացրեց Հայաստանում 2018թ. դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում տեղի ունեցող գործընթացները, ձևավորված խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերը, կառավարության կառուցվածքային փոփոխություններն ու ժողովրդավարական բարեփոխումները:

Զրույցի ընթացքում ՀՀ դեսպանն անդրադարձավ նաև Հայաստանի և Արգենտինայի միջև քաղաքական օրակարգում առկա հարցերին, տնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարներին, ինչպես նաև երկկողմ շփումների ակտիվացմանը՝ թե երկկողմ ձևաչափով և թե միջազգային հարթակներում:

Արգենտինայի փոխնախագահը, բարձր գնահատելով հայ և արգենտինացի ժողովուրդների, ինչպես նաև միջպետական հարաբերությունների բարձր մակարդակը, ցանկություն հայտնեց ընթացիկ տարում պաշտոնական այց կատարել Հայաստան: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ընթացիկ տարում Հայաստանը նախագահում է ԵԱՏՄ-ում, իսկ Արգենտինան` MERCOSUR-ում, պայմանավորվածություն ձեռք բերվեց այս հարթակի ընձեռած հնարավորությունները լավագույնս ծառայեցնել և հնարավորինս զարկ տալ երկու կազմակերպությունների միջև համագործակցությանն ուղղված գործընթացներին:

Հանդիպման ավարտին ՀՀ դեսպանն Արգենտինայի փոխնախագահին տեղեկություններ տրամադրեց նաև տարածաշրջանում ընթացող գործընթացների վերաբերյալ:

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ